Վրաստանի դրոշի վրա պատկերված է ուղղանկյունաձև խաչ,որի անկյուններում կա չորս փոքր խաչ համաքրիստոնեական խորհրդանիշ,որը ցույց է տալիս Քրիստոսին և չորս Ավետարանները։Այդ համաքրիստոնեական խորհրդանիշը,որպես հերալդիկ նշան առաջին անգամ պատկերվել է 1099թ-ին խաչակիր Ժոֆրուա դե Բուիլոնի զինանշանի վրա,քանի որ այդ անձնավորությունը ընդունել է Աստծո Գերեզմանի պահապանի տիտղոսը։
Այդ շրջանից սկսած այս հերալդիկ նշանը նշանակում է Աստծո Գերեզման և միևնույն ժամանակ երուսաղեմյան քրիստոնեական կենտրոն։Արծաթագույնը հերալդիկորեն նշանակում է անմեղություն,անարատություն,մաքրություն,իմաստություն,իսկ կարմիրը հերոսություն,քաջություն,արդարություն և սեր։
No comments:
Post a Comment